Լրահոս

02.11.2009 15:43

Հրայր Կարապետյան. «Թուրքիան արդեն Մինսկի խմբի անդամ դառնալու հայտ է ներկայացնում. սա լիովին հակասում է մեր անվտանգության ռազմավարությանը»

Հրայր Կարապետյան. «Թուրքիան արդեն Մինսկի խմբի անդամ դառնալու հայտ է ներկայացնում. սա լիովին հակասում է մեր անվտանգության ռազմավարությանը»

ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՀՀ արտաքին գերատեսչությունները հաճախ մոռանում են ՀՀ նախագահի կողմից հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին։

-Մենք այսօր հասել ենք նրան, որ Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը մասնակցում է Մինսկի խմբի վերջին նիստին։ Թուրքիան արդեն Մինսկի խմբի անդամ դառնալու հայտ է ներկայացնում։ Սրանք լիովին հակասում են մեր անվտանգության ռազմավարությանը,-ասել է նա։

Ըստ Հրայր Կարապետյանի՝ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները շատ հստակ նախապայմաններ են։

-Սրանք փաստեր են, որոնք մենք չենք կարող համարել քարոզչական հնարքներ կամ ներքին օգտագործման  իրողություններ։ Սրանք կայացած փաստեր են, որոնք սպառնալիքներ են մեր ազգային անվտանգությանը։ Թուրքիան է այսօր նախապայմաններ դնում մեր առջև, փոխանակ մենք դնենք,-ասել է ԱԺ պատգամավորը։

Նրա խոսքերով՝ երբեք Թուրքիան նման ակտիվությամբ չի բարձրացրել Ղարաբաղի հարցը, և արձանագրությունների ստորագրումն այս տեսքով թույլ է տվել Թուրքիային ամրապնդել իր դիրքերն ու ավելի հեռուն գնալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։