Տնտեսական

19.05.2015 14:12


2 ժամով հրաժարվել էլեկտրաէներգիայից

2 ժամով հրաժարվել էլեկտրաէներգիայից

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մութ ժամեր. 2 ժամով հրաժարվում ենք էլեկտրաէներգիայից» անվանումով էջ է ստեղծվել, որով բոլորին առաջարկվում է մայիսի 25-ին՝ ժամը 21:00-23:00-ն, անջատել իրենց տների լուսավորությունը, հեռուստացույցը, օդափոխիչները, սառնարանները։

«Նպատակն իրականում բողոքի ակցիան է՝ ընդդեմ հոսանքի թանկացման: Վստահ եմ, որ եթե ամբողջ Հայաստանում 100 հազար ընտանիք անի դա, ապա եթե հաշվենք, որ բոլոր այդ սարքերը միջինում կսպառեին 3 ԿվՏ, ապա Էլցանցերի վնասը կկազմի 4,2 մլն դրամ: ՀԷՑ-ի ղեկավարությունը ստիպված կլինի դրսից եկած ռուս պաշտոնյայի համար այդ ամիս տուն վարձել ոչ թե Նորք Մարաշում, այլ Ներքին Շենգավիթի 5–հարկանի խրուշչովկայում: Միաժամանակ, պետք է սպառնալ, որ այս ակցիաները կարող են դառնալ պարբերական, արվեն ամբողջ օրվա ընթացքում` ՀԷՑ-երին պատճառելով հսկայական վնասներ: Կարծում եմ՝ այս ակցիան իրագործելի է 100 տոկոսով»,–ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը