Շվեյցարիայի Ժնև քաղաքում մայիսի 18-ից 26-ն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարը, որին Հայաստանից մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
Համագումարն առողջապահության բնագավառում համաշխարհային ամենամեծ իրադարձությունն է, որն իր հովանու ներքո է հավաքում ԱՀԿ անդամ բոլոր պետությունների առողջապահության նախարարներին և ղեկավարին:
ԱՀԿ-ն ներդրել է «Առողջություն-2020» ռազմավարությունը, որի նպատակն է կառավարության և հասարակության միջոցով աջակցել բնակչության առողջության և բարեկեցության ամրապնդմանը: Այս ռազմավարությունը կարևորել և ընդունել են 53 անդամ-պետությունները, որոնց շարքում է նաև Հայաստանը: Կայանալիք նստաշրջանի ընթացքում կներկայացվեն վերոհիշյալ ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների հաշվետվություններ, որոնք առնչվում են առողջապահության գրեթե բոլոր ուղղություններին:
Նստաշրջանի օրակարգում նախանշված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները, վերահսկումն ու արագ արձագանքը բռնկումների ժամանակ և այլն: Կքննարկվեն նաև հանրային առողջության, նորարարությունների և մտավոր սեփականության գլոբալ ռազմավարությունները և գործողությունների պլանը, ԱՀԿ բարեփոխումները և դրանց կիրարկման ընթացքը անդամ-պետությունների կողմից:
Անդրադարձ կկատարվի նաև ծրագրերի բյուջեով նախատեսված միջնաժամկետ ծախսերի իրականացումը:
Ժնևում մեկնարկել է ԱՀԿ 68-րդ համագումարը

ՀՀ առողջապահության նախարարություն