Համայնքների խոշորացման հանրաքվեներում խախտումներ են հայտնաբերվել
Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում տեղական հանրաքվեների ժամանակ Դիլիջանում, Թեղուտում և Հաղարծինում դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ն որոշ խախտումներ է խայտնաբերել։ Այսօր հրավիրված ասուլիսում ՀԿ-ի նախագահ Վահրամ Վարդանյանը հայտնել է, որ, օրինակ, Թեղուտի 41/01 ընտրատեղամասում արձանագրել են քվեաթերթիկների կորուստներ, բազմակի քվեարկության փորձեր։
–Ընտրատեղամասի ներսում են եղել պետական և տեղական իշխանության ներկայացուցիչներ, ոստիկաններ։ Լցոնումներ անելու մտադրություն է եղել, վարչական ռեսուրսի կիրառում,–ասել է Վ.Վարդանյանը։
Նա նաև նշել է, որ Ընտրական օրենսգրքում և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում էական օրենսդրական բացթողումներ կան։
–Մասնավորապես, նույնականացման քարտերի կիրառման հետ կապված կարգավորումների բացակայության պատճառով կրկնաքվեարկությունների ռեսկեր կան,-ասել է նա։

7or.am