Լրահոս

02.11.2009 15:10

Անահիտ Բախշյան. ««Ժառանգություն» կուսակցությունը նորից կարևորում է այս խնդիրը»

Անահիտ Բախշյան. ««Ժառանգություն» կուսակցությունը նորից կարևորում է այս խնդիրը»

-Մենք ասում էինք, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Կոսովոյից առաջ ճանապարհ կբացի մյուս պետությունների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը որպես պետականություն։ Դա նաև իրավական մակարդակի վրա կդնի այն բոլոր հարցերը, որ կան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Նամանավանդ հայ-թուրքական այս արձանագրությունների ստորագրումից հետո և վավերացումից առաջ «Ժառանգություն» կուսակցությունը նորից կարևորում է այս խնդիրը, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի պետությունը, և եթե մենք չենք ճանաչում, դժվար թե միջազգային հանրությունը ճանաչի այդ պետությունը,- «Դուպլեքս» ակումբում լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

Նա կարծիք է հայտնել, որ այս անգամ հավանականությունը, որ օրինագիծը կընդգրկվի Ազգային ժողովի օրակարգ, ավելի բարձր է, քան 2007թ., որովհետև արդեն տարբեր քաղաքական ուժեր են խոսում այդ մասին։

-Գոնե մտնի օրակարգ։ Թող խոսվի՛, թող քննարկվի՛, թող բարձրաձայնվի՛։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։