Աշխարհ

19.05.2015 11:35


«Դիվահար» բուժեղբայր–մարդասպանը մեղավոր է ճանաչվել

«Դիվահար» բուժեղբայր–մարդասպանը մեղավոր է ճանաչվել

Բրիտանական դատարանը մեղավոր է ճանաչել Սթոքփորթ քաղաքի «Stepping Hill» հիվանդանոցի բուժեղբայր Վիկտորինո Չուային երկու հիվանդի կանխամտածված սպանության համար։ Ինքը Չուան պնդում է, որ իր մեջ սատանա է մտել։

«Ռոյթերսի»–ի փոխանցմամբ՝ 49–ամյա Չուան մեղավոր է ճանաչվել 21 մարդու թունավորման 31 փորձի համար։ Պատժի չափը կորոշվի այսօր՝ մայիսի 19–ին։

Ինչպես նշվում է Մանչեսթերի դատարանի վճռում, հանցագործը որոշել է հիվանդներից վրեժխնդիր լինել իր վիրավորվածության ու դժգոհության համար, որոնց պատճառները «հայտնի են միայն իրեն»։

2011–ի հունիս–հուլիս ամիսներին «Stepping Hill»–ում հիվանդների՝ ինսուլինով մի շարք անբացատրելի թունավորումներ արձանագրվեցին, որի նման բարձր չափաքանակը մահացու վտանգավոր ցածր մակարդակի է հասցնում արյան մեջ շաքարի պարունակությունը։

Ոստիկանությունը հետաքննություն սկսեց և 2012–ի հունվարին ձերբակալեց Վիկտորինո Չուային։ Հետաքննության ընացքում պարզվեց, որ ֆիլիպինցի գաղթականը գաղտնի ինսուլին է ավելացրել ֆիզիոլագիական լուծույթների փաթեթների և սրվակների մեջ, որոնք նրա գործընկերները, առանց կասկածելու, տարել և ներարկել են հիվանդներին կաթիլային ճանապարհով։

Հետաքննության սկզբնական փուլում կասկածյալը չի դադարեցրել հիվանդներին սպանելու փորձերը՝ փոխելով միայն մարտավարությունը։ Երբ Չուան հասկացել է, որ իր հետևից գալիս են իրավապահները, սկսել է փոխել հիվանդներին նշանակված դեղամիջոցների նշանակումները՝ դրանց չափաքանակները մեծացնելով երկու կամ երեք անգամ։

Խուզարկության ժամանան բուժեղբոր տնից նամակ է գտնվել, որում նա խոստովանել է կատարած հանցանքները։ Իր գրառումներում Չուան նշել է, որ իրեն «ոճրագործ դառած հրեշտակ» է համարում՝ պնդելով, որ իր մեջ չար ոգի է մտել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը