Աշխարհ

19.05.2015 10:35


Թուրքիայում կրակել են երաժշտական մրցույթի մասնակցի գլխին

Թուրքիայում կրակել են երաժշտական մրցույթի մասնակցի գլխին

Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհի Մութլու Քայեի գլխին այն բանի համար, որ նա համաձայնել է մասնակցել հեռուստատեսային երաժշտական մրցույթին։ Այս մաին հայտնում է «novostink.ru»–ն՝ հղում անելով «Hurriyet Daily News»–ին։

Կրիտիկական վիճակում գտնվող աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Հանցագործը մուտք է գործել աղջկա տան այգի և կրակել նրա ննջարանի պատուհանին։ Փամփուշտը դիպել է Քայեի գլխին։

Աղջկա հայրը պատմել է, որ այդ պահին իր դուստրը երաժշտական հերթական համարն է փորձելիս եղել։

Հանցագործին հայտնաբերել են և ձերբակալել, սակայն նրա անունը չի հրապարակվում։ Մի շարք ԶԼՄ–ի տվյալներով՝ երգչուհին սպառնալիքներ է սկսել ստանալ այն բանից հետո, երբ հաղթահարել է երաժշտական մրցույթի ընտրական փուլը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը