Աշխարհ

19.05.2015 10:10


Նիգերիայի իշխանությունները մեկուկես տարի չեն կարողացել փակել հաննիբալների ռեստորանը

Նիգերիայի իշխանությունները մեկուկես տարի չեն կարողացել փակել հաննիբալների ռեստորանը

Նիգերիական Անամբրա քաղաքի իշխանությունները փակել են տեղի ռեստորաններից մեկը, որտեղ կերակրատեսակներ են մատուցվել մարդկային մսից։

«Opposing Views»–ի տեղեկացմամբ՝ հաննիբալների ռեստորանը բացահայտվել է դեռ 2014–ի փետրվարին, սակայն տեղական ոստիկանությունից մեկուկես տարի է պահանջվել խորտկարանը փակելու համար։ Թե ինչու է հետաքննությունն այդքան երկար տևել, չի հաղորդվում։

Նշվում է, որ մեծ սկանդալ է առաջացել այն բանից հետո, երբ տեղական պաստորը ռեստորանում ճաշելուց հետո դժգոհել է մատուցողի ներկայացրած խոշոր հաշվի համար։ Վերջինը բողոքականների քահանային բացատրել է, որ նա մարդկային միս է ճաշակել, որը երբեք էլ էժան չի եղել։ Սակայն ռեստորանի ճաշացանկում չի նշվել՝ ինչ մսից են պատրաստված սթեյքն ու տապական։

Ցնցված քահանան անմիջապես բողոքել է ոստիկանությանը։ Հետաքննության ընթացքում տեղաբնակները հայտնել են, որ ռեստորանի մոտ հաճախ են նկատել տարօրինակ տեսքով ու կեղտոտ հագուստով մարդկային կուտակումներ։

Խուզարկության ժամանակ ռեստորանից հայտնաբերվել են АК-47 տեսակի հրացաններ, մարտական նռնակներ և այլ զենքեր։ Իսկ խոհանոցում գտնվել է մարդկային կտրված գլուխներով մի տոպրակ։

Այդ գործի շրջանակներում ձերբակալվել է 10 կասկածյալ, այդ թվում՝ ռեստորանի սեփականատերը։ Թե ինչ պատիժ է սպասվում նրան ու հաննիբալներին, դեռևս հայտնի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը