Աշխարհ

19.05.2015 09:49


Քադիրովին չեն հարցաքննի Նեմցովի սպանության գործով

Քադիրովին չեն հարցաքննի Նեմցովի սպանության գործով

Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով չեն հարցաքննի Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովին։

«Մենք միջնորդություն էինք ներկայացրել 6 հոգու հարցաքննության կանչելու համար, այդ թվում՝ Ռամզան Քադիրովին, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմախնովին, չեչեն սենատոր Սուլեյման Հերեմեևին։ Սակայն մեզ մերժել են»,– «Վեստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը՝ հավելելով, որ բողոքարկելու են այդ որոշումը։

Դրանից հետո չեչեն պաշտոնյա Հերեմեևին հարցաքննելու համար ներկայացրած միջնորդությունը բավարարվել է։ Պրոխորովի խոսքերով՝ Նեմցովի գործով իսկապես հետաքրքրված են Հերեմեևի հարցաքննությամբ։

Հիշեցնենք՝ ռուս ընդդիմադիր գործիչ, Դումայի՝ Յարոսլավսկի շրջանի պատգամավոր, «ՌՀԿ–Պառնաս» կուսակցության առաջնորդներից Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27–ին Մոսկվայի կենտրոնում։ Գործով ձերբակալվել է 5 կասկածյալ. ըստ հետաքննության՝ սպանությունն իրագործողը եղել է Զաուր Դադաևը, ևս չորսը հետևել է քաղաքական գործչին և օգնել Դադաևին։

Ավելի վաղ Քադիրովը հայտարարել էր, որ պատրաստ է ցուցմունք տալ Նեմցովի գործով, եթե դա կօգնի հետաքննությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը