Մայիսի 19-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 6-րդ շենքի բնակարաններից մեկը ջրալցվում է, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բնակարաններից մեկում տեղի է ունեցել ջրի խողովակի վթար, ինչից ջրալցվել է մեկ այլ բնակարան: Հրշեջ-փրկարարները փակել են թիվ 6 շենքի ջրի խողովակի փականը:
*** Մայիսի 18-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիր 39-րդ փողոցի թիվ 2 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը:
***
Մայիսի 18-ին, ժամը 10.09-ին և 14.15-ին ահազանգեր են ստացվել , որ Արմավիրի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի սահմանափակ շարժունակություն ունեցող բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն Ա. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Մնացել են վերելակում
Մայիսի 19-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 6-րդ շենքի բնակարաններից մեկը ջրալցվում է, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բնակարաններից մեկում տեղի է ունեցել ջրի խողովակի վթար, ինչից ջրալցվել է մեկ այլ բնակարան:
Հրշեջ-փրկարարները փակել են թիվ 6 շենքի ջրի խողովակի փականը:
***
Մայիսի 18-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիր 39-րդ փողոցի թիվ 2 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը:
***
Մայիսի 18-ին, ժամը 10.09-ին և 14.15-ին ահազանգեր են ստացվել , որ Արմավիրի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի սահմանափակ շարժունակություն ունեցող բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն Ա. Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: