Կարծիք

18.05.2015 22:49


Ադամ Շիֆ. «Երևանում ապրիլի 24-ին միշտ էլ անձրևում է»

Ադամ Շիֆ. «Երևանում ապրիլի 24-ին միշտ էլ անձրևում է»

Երեկ ճաշեցի Սերժ Թանկյանի հետ՝ System of a Down–ից։ Մենք երկար տարիներ ճանաչում ենք իրար, և ես խորապես հիացած եմ նրա երաժշտությամբ ու ստեղծարարությամբ, ինչպես նաև՝ նրա խոր մարդասիրական գործունեությամբ և արդարության ձգտմամբ: Կարդացել եմ Երևանում խմբի ունեցած ցնցող համերգի մասին՝ 100–ամյա տարելիցի շրջանակներում, և ինձ համար հաճելի էր լսել այդ մասին «առաջին ձեռքից»: Երևանում ապրիլի 24-ին միշտ էլ անձրևում է, ասում են՝ կարծես երկնքից արցունքներ են թափվում, սակայն ոչինչ չխանգարեց երիտասարդներին ներկա լինել հոգիների խոնարհմանը նվիրված համերգին:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը