Աշխարհ

18.05.2015 21:50


Կոկաինի օգտագործումը կարելի է բացահայտել մատնահետքերով

Կոկաինի օգտագործումը կարելի է բացահայտել մատնահետքերով

«Analyst» ամսագրում հրապարակված տվյալների համաձայն՝ կոկաինի օգտագործման փաստը կարելի է բացահայտել մարդու մատնահետքերն ուսումնասիրելով: Նոր մեթոդը հնարավորություն կտա ավելի արագ բացահայտել թմրանյութ օգտագործելու փաստը, քան արյան կամ թքի հետազոտությունները:

Սուրեյ համալսարանի, Նիդեռլանդների Դատական բժշկության ինստիտուտի, Մեծ Բրիտանիայի ազգային ֆիզիկական լաբորատորիայի, Լոնդոնի թագավորական քոլեջի և Շեֆիլդի համալսարանի գիտնականների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կոկաին օգտագործելուց հետո օրգանիզմից դուրս են բերվում մետաբոլիտներ` բենզոիլեկգոնինն ու մեթիլեկգոնինը, որոնք հնարավոր է հայտնաբերել մարդու մատնահետքերի վրա:

«Ուսումնասիրությունների ընթացքում մենք տարածել ենք լուծիչը մատնահետքերով թղթի վրա: Այդ մեթոդը հայտնի է որպես դեսորբցիայի իոնիզացում էլեկտրասփրեյով, որը հնարավորություն է տալիս բացահայտել նյութերի առկայությունը: Այդ մեթոդը կիրառվում է դատաբժշկական հետազոտությունների ժամանակ», - ասել է Մելանի Բեյլին՝ հետազոտությունների գլխավոր հեղինակներից մեկը:

Մ. Բեյլը նաև նշել է, որ այս մեթոդը ոչ միայն ավելի արդյունավետ է, քանի որ քիչ ժամանակ է պահանջում, որը նվազեցնում է արդյունքները կեղծելու հավանականությունը, այլ նաև ավելի հիգիենիկ, քան արյան կամ թքի հետազոտությունը: Բացի այդ, մեթոդի շնորհիվ հնարավոր է լուծել նեղ մասնագետների և հետազոտության համար նախատեսված հատուկ սարքավորումների բացակայության խնդիրները, քանի որ այդ մեթոդի շնորհիվ թմրանյութի օգտագործման փաստը բացահայտելու ընթացքն էականապես պարզեցվում է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը