Աշխարհ

18.05.2015 21:25


Աշխարհի ամենահամեղ ուտեստը չիփսն է. գիտնականներ

Աշխարհի ամենահամեղ ուտեստը չիփսն է. գիտնականներ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարտոֆիլե չիփսերը պարունակում են ճարպերի և ածխաջրերի այնպիսի հարաբերակցություն, որն ավելի համեղ է դարձնում դրանք։ Այդ հետազոտության արդյունքներն ամփոփող հոդվածը հրապարակվել է «Scientific Reports»–ում։

Գիտնականներն իրենց փորձերի համար օգտագործել են առնետներին, որոնց մի մասն անսահմանափակ կարող էր սովորական սնունդ ուտել, իսկ մյուս մասը՝ ճարպերի և ածխաջրերի տարբեր հարաբերակցություններով ուտելիք։ Արդյունքում՝ 35% ճարպ և 65% ածխաջուր պարունակող սնունդը ստիպել է առնետներին կորցնել վերահսկողությունն ու չափից ավելի շատ ուտել այն։ Բացի այդ, գիտնականներին հաջողվել է պարզել, որ նման ուտելիքն ազդում է նաև գլխուղեղի աշխատանքի վրա՝ մեծացնելով «հաճույքի հորմոնի»՝ դոֆամինի արտադրությունը։

Հետազոտության հեղինակները նշել են՝ եթե խոսքը մարդկային սննդի մասին է, ապա ճարպերի և ածխաջրերի «ամենահամեղ» հարաբերակցությունն ամենից շատ կարտոֆիլե չիփսերում է պարունակվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը