Աշխարհ

18.05.2015 20:45


Պիկասսոյի թոռնուհին վաճառում է նկարչի առանձնատունը Կաննում (լուսանկարներ)

Պիկասսոյի թոռնուհին վաճառում է նկարչի առանձնատունը Կաննում (լուսանկարներ)

Աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասսոյի թոռնուհին՝ 64-ամյա Մարինա Պիկասսոն, վաճառում է նկարչի Կաննի առանձնատունն ու 126 խեցեգործական աշխատանք մանկական տխուր հիշողությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, նկարչի թոռնուհին հուսով է, որ «այդկերպ կկարողանա շրջել պատմության բավականին ցավոտ էջը»:

Կինը հիշում է, թե ինչպես էր նրա աղքատ հայրը բերում իրեն Պիկասսոյի առանձնատան դարպասների մոտ՝ խնդրելով սեփական որդու հանդեպ անտարբեր Պաբլոյին որևէ դրամական օգնություն ցուցաբերել:

«Ոչ մի լավ հիշողություն կապված չէ այս տան հետ: Պապիս ես քիչ եմ տեսել: Այժմ ես հասկանում եմ, որ նա տարված էր նկարչությամբ՝ իր համար ամենակարևոր գործով: Սակայն երբ դու մանուկ ես, քեզ շատ դժվար է բացատրել դա», - պատմել է Մ. Պիկասոն:

Հայտնի է, որ 1920թ. կառուցված առանձնատան համար, որը Պաբլո Պիկասսոն գնել է 1955թ., արդեն առաջարկել են 172, 7 մլն դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը