Կոտրել է տանն իրեն հանդիպած գույքը, ապա աղջկան խփելով՝ տարել հյուրանոց
Մայիսի 16-ին՝ ժամը 22:30-ին, տանը վիճաբանության ժամանակ նախկին ընկեր, 31-ամյա Մարտիրոսը ձեռքերով հարվածել է նախկին ընկերուհու՝ 28-ամյա Աստղիկի գլխին և պատճառել ֆիզիկական ցավ: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Բացի այդ, նախկին ընկերը նաև 300.000 դրամի նյութական վնաս է պատճառել. կոտրել է հեռուստացույցը, համակարգչի էկրանը, փայտե սեղանը և ննջարանի դռան մետաղյա շարժական հենակը:
Դրանից հետո տղամարդն աղջկան իր կամքին հակառակ նստեցրել է տաքսի ավտոմեքենա և տարել Փարաքար գյուղում գտնվող հյուրանոցներից մեկը, սակայն 20 րոպե անց վերադարձրել է նրան:
Կոտրել է տանն իրեն հանդիպած գույքը, ապա աղջկան խփելով՝ տարել հյուրանոց