Աշխարհ

18.05.2015 12:35


Թուրքիայում պայթյուն է որոտացել հայամետ կուսակցության երկու շենքում

Թուրքիայում պայթյուն է որոտացել հայամետ կուսակցության երկու շենքում

«T24»–ի տեղեկացմամբ՝ Թուրքիայի Մերսին և Ադանա քաղաքներում միաժամանակ երկու պայթյուն է տեղի ունեցել ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքերում։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ։ Կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն այսօր պետք է ելույթ ունենար Մերսինում: Կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չկան։

Հարկ է նշել, որ այս կուսակցությունը միակն է Թուրքիայում, ով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ բազմաթիվ զինված հարձակումներ են տեղի ունեցել կուսակցության շենքերի վրա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը