Աշխարհ

18.05.2015 11:09


Մոսկվայում Տեֆտը թթվասերով պելմենի է հյուրասիրել Նուլանդին (լուսանկար)

Մոսկվայում Տեֆտը թթվասերով պելմենի է հյուրասիրել Նուլանդին (լուսանկար)

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդին իր սիրելի ուտեստով է հյուրասիրել՝ թթվասերով պելմենիով։ Դիվանագետները ճաշել են մոսկովյան սրճարաններից մեկում։

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան «Թվիթթերի» էջում լուսանկար է հայտնվել, որտեղ Նուլանդն ու Տեֆտը գոհունակ դեմքով վայելում են ռուսական ավանդական ուտեստը։

Տեֆտը վերջերս է խոստովանել պելմենիի հանդեպ իր սիրո մասին։ «Ֆեյսբուքում» մի անգամ նա գրել էր. «Ես հենց նոր ճաշեցի, բայց, ցավոք, ճաշացանկում չկար իմ սիրած ռուսական պելմենին՝ թթվասերով»։

Մոսկվայում Նուլանդի մասնակցությամբ նախատեսվում է երկխոսություն կազմակերպել Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ Կողմերը մտքեր կփոխանակեն նաև Դոնբասում իրավիճակի կայունացման և մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքի վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը