Իտալիայի ԱԳՆ–ն խոր մտահոգություն է հայտնել Կահիրեի դատարանի կողմից Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին և «Մահմեդական եղբայրներ» շարժման մյուս առաջնորդներին մահապատժի դատապարտելու համար։
Ինչպես գրում է «Վեստի»–ն, Հռոմը վաղուց է պայքարում մահապատժի համաշխարհային մորաթորիում սահմանելու համար։
Իր տարածած հայտարարության մեջ Իտալիայի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ Մուրսիի դատավճիռը կվերանայվի, իսկ եգիպտական կառավարությունն անկողմնակալ կգտնվի։
Հիշեցնենք՝ Կահիրեի դատարանը մայիսի 16–ին պետական դավաճանության մեղադրանքով մահապատժի է դատապարտել «Մահմեդական եղբայրներ» շարժման 16 առաջնորդի, այդ թվում՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին։
Հռոմը կոչ է արել մահապատժի չենթարկել Մուրսիին

7or.am