Աշխարհ

18.05.2015 09:55


«Իսլամական պետությունը» սպանել է գրավված Ռամադիի ավելի քան 500 բնակչի

«Իսլամական պետությունը» սպանել է գրավված Ռամադիի ավելի քան 500 բնակչի

Իրաքի իշխանությունները հայտնում են գրավված Ռամադիի ավելի քան 500 բնակչի սպանության մասին «Իսլամական պետության» զինյալների կողմից։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «Erem News»–ին հղումով։

«Շաբաթ երեկոյան գրոհայինները գրավել են երկրի կարևորագույն կետերից մեկը և սպանել 503 տեղաբնակի։ Սպանվածների կեսը կանայք և երեխաներ են»,–ասել է Ալ–Անբար նահանգի փոխղեկավար Ֆալեհա ԱլԱսավին։

Ռամադին գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 118 կմ հեռավորության վրա։ Նշվում է, որ կոալիցիայի ուժերն արդեն սկսել են քաղաքն ազատագրելու գործողությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը