Աշխարհ

18.05.2015 09:42


Սահակաշվիլին մեղադրել է Պորոշենկոյին քաղաքական կամքի բացակայության համար

Սահակաշվիլին մեղադրել է Պորոշենկոյին քաղաքական կամքի բացակայության համար

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանական համակարգը թույլ չի տալիս բարեփոխումներ իրականացնել երկրում զարգացած բյուրոկրատիայի պատճառով։ Այս մասին գրում է «Վեստի»–ն։

Այդ բարեփոխումները, ըստ Սահակաշվիլիի, հնարավոր են միայն հանրային ճնշման միջոցով, քանի որ վերևներում բացակայում է քաղաքական կամքը։ Դրա հիմնական պատճառը Վրաստանի նախկին առաջնորդը համարում է այն, որ ուկրաինացի պաշտոնյաները վստահ են իրենց անպատժելիության մեջ, և կարծում են՝ աշխատելու են ընդմիշտ՝ չնայած իշխանափոխությանն ու մայդաններին։ Նրա խոսքերով՝ Ուկրաինայում բյուրոկրատիան իր հիմնական գործառույթը չի համարում քաղաքացիների սպասարկումը։

Սահակաշվիլիի այս հայտարարությանն արդեն արձագանքել է Պետդումայի միջազգային քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը՝ «Թվիթթերի» իր միկրոբլոգում դա համարելով «արդյունավետ ազդանշան Արևմուտքի համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը