Լրահոս

17.05.2015 14:40


Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը հաստատվել է 2003թ. մայիսի 17-ին: 1990թ. հենց այս օրն է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միասեռականությունը պաշտոնապես հանել հոգեկան հիվանդությունների ցուցակից:

1972թ. «հոմոֆոբիա» եզրույթով ամերիկացի հոգեբույժ Ջորջ Վայնբերգը սահմանել է միասեռականների հետ շփման իռացիոնալ վախը, միասեռականների դեպքում էլ՝ նրանց հակակրանքը սեփական անձի հանդեպ:

Եվրախորհրդարանի միջազգային պաշտոնական փաստաթղթերում հոմոֆոբիան դասվում է ռասիզմի, քսենոֆոբիայի, հակասեմիտիզմի շարքին:

Աշխարհի 80 երկրում միասեռականությունն արգելված է օրենքով, որոշ պետություններում այն սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկմամբ, անգամ՝ ցմահ բանտարկությամբ կամ մահապատժով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը