Մայիսի 16-ին, ժամը 17.10-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Մեղրի Մ-17 միջպետական ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհահատվածի նստվածք (2x50մ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում՝ Ծավ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 13մ երկարությամբ և մինչև 2,5մ լայնքով)՝ մոտ 20 մ երկարությամբ հատվածում առկա են բազմաթիվ ճաքեր: ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվել է ճանապարհի սահմանազատում անվտանգության ժապավենով: Մոտ 15 մ երկարությամբ հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության և ՏԻ և ՀԳՄ վարչության պետերը, ՃԿԱԿ-ում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատու աշխատակիցը:
Տեղի է ունեցել ճանապարհահատվածի նստվածք
Մայիսի 16-ին, ժամը 17.10-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Կապան-Մեղրի Մ-17 միջպետական ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհահատվածի նստվածք (2x50մ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում՝ Ծավ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհի փլուզում (մոտ 13մ երկարությամբ և մինչև 2,5մ լայնքով)՝ մոտ 20 մ երկարությամբ հատվածում առկա են բազմաթիվ ճաքեր:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվել է ճանապարհի սահմանազատում անվտանգության ժապավենով: Մոտ 15 մ երկարությամբ հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության և ՏԻ և ՀԳՄ վարչության պետերը, ՃԿԱԿ-ում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատասխանատու աշխատակիցը: