Լրահոս

16.05.2015 19:43


«Մերսեդես Բենց»-ի կողային հայելիները գողացել է

«Մերսեդես Բենց»-ի կողային հայելիները գողացել է

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Աղվան Մ.-ին և 1985 թ. ծնված Արման Պ.-ին:
Պարզվել է, որ Աղվան Մ.-ն մայիսի 14-ին, ժամը 04.00-ին, Երևանի Շինարարների փողոցի թիվ 35 շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները, ինչի վերաբերյալ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հայելիները:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը