Լրահոս

16.05.2015 14:02


Քաղաքացու անձնագիրն առգրավել են սահմանային անցակետում

Քաղաքացու անձնագիրն առգրավել են սահմանային անցակետում

Սահմանային հսկողության անցակետի աշխատակցի կողմից անձնագիրն առգրավված քաղաքացին դիմել է Օմբուդսմենին և խնդրել աջակցություն իր անձնագրի հարցը լուծելու համար :
Առգրավված անձնագրի տերը տեղեկացրել է Օմբուդսմենի ներկայացուցչին, որ սահմանային հսկողության անցակետը հատելու ժամանակ անցակետի աշխատակիցն իրենից վերցրել է իր անձնագիրը` տեղեկացնելով, որ անցել է անձնագրի վավերականության ժամկետը, միաժամանակ նշելով, որ իր անձնագիրը կարող է ստանալ Ոստիկանության համապատասխան անձնագրային բաժնից: Քաղաքացին տեղեկացրել է նաև, որ դրանից հետո դիմել է Ոստիկանության համապատասխան անձնագրային բաժին, սակայն իրեն հայտնել են, որ իր անձնագիրը չեն ստացել: Այնուհետև դիմել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ իր անձնագրի վերաբերյալ որևէ տեղեկություն ևս չեն տրամադրել :
Քաղաքացու անձնագրի հարցի հետ կապված պարզաբանումների ստանալու նպատակով Օմբուդսմենի ներկայացուցիչը գրագրություն է սկսել Ոստիկանության հետ : Ոստիկանությունից տեղեկացրել են, որ տվյալ անձնագրի տերը դիմել է իրենց` անձնագրի կորստյան դիմումով և նշված փաստաթղթի տվյալները հաշվառված են իրենց համակարգում` որպես անվավեր անձնագիր, սակայն քաղաքացու հաջորդ դիմումը`առ այն, որ նա գտել է իր անձնագիրը անհետևանք է թողնվել համապատասխան աշխատակցի կողմից :
Արդյուքնում, Ոստիկանությունը վերադարձրել է քաղաքացու անձնագիրը և հանձնարարական է ուղարկել անձնագրային ծառայությունների բոլոր ղեկավարներին,այսուհետ հատուկ ուշադրություն դարձնել իրենց ենթակա աշխատակիցների աշխատանքային պարտականությունները կատարելու հարցում այսուհետ նմատաիպ դեպքերը բացառելու նպատակով։

ՄԻՊ

Այս խորագրի վերջին նյութերը