Աշխարհի 15 ամենահարուստ թանգարանները (լուսանկարներ)
«Թանգարանային գիշերը» միջազգային ակցիա է, որի հիմնական նպատակն է ցույց տալ ժամանակակից թանգարանների ռեսուրսները, հնարավորություններն ու պոտենցյալը՝ թանգարանների և թանգարանային գործի հանրայնացման նպատակով։ Առաջին անգամ այն անցկացվել է Բեռլինում 1997թ., ավելի ուշ այդ նախաձեռնությունը որդեգրեցին նաև Ֆրանսիան ու մյուս երկրները։
Օրվա կապակցությամբ ներկայացնում ենք աշխարհի ամենահարուստ թանգարանները, որտեղ երազում է հայտնվել արվեստի ցանկացած սիրահար։
1.Լուվր, Փարիզ, Ֆրանսիա
Աշխարհի ամենահայտնի ու խոշոր թանգարաններից մեկը։ Այստեղ հարուստ պատմություն ու հսկայական հավաքածու կա՝ 300 հազ ցուցանմուշ, որոնք տեղաբաշխված են հետևյալ բաժիններում՝ Հին Արևելք, Հին Եգիպտոս, Հին Հունաստան, Հռոմ, Իսլամական արվեստ, Քանդակներ, Արվեստի իրեր, Պատկերավոր արվեստ, Գծանկարչական արվեստ։
2. Օրսե, Փարիզ, Ֆրանսիա
Օրսեն Լուվրից մի քանի քայլ է բաժանում։ Շինությունը ժամանակին երկաթգծի կայարան է եղել։ Այս թանգարանի ցուցանմուշները պատկանում են 19–րդ դ. կեսերից մինչև Առաջին աշխարհամարտն ընկած ժամանակաշրջանին։ Այստեղ է գտնվում իմպրեսիոնիստ նկարիչների կտավների ամենամեծ հավաքածուն, որոնց թվում են Մոնեի, Ռենուարի, Սեզանի, Սիսլեյի ստեղծագործությունները։
3. Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի կենտրոն, Փարիզ, Ֆրանսիա
Լուվրից ու Էյֆելյան աշտարակից հետո այցելուների քանակով Ֆրանսիայի երրորդ տեսարժան վայրն է։ Ներառում է ժամանակակից արվեստների փարիզյան թանգարանը, հսկայական գրադարան, համերգասրահներ ու ցուցասրահներ։ Այստեղ է ներկայացված Եվրոպայի՝ ժամանակակից արվեստների ամենամեծ հավաքածուն՝ ավելի քան 710 հազ ստեղծագործություն, որոնց թվում են նաև Պիկասսոյի, Մոդիլյանիի, Մատիսի կտավները։
4. Մետրոպոլիտեն, Նյու Յորք, ԱՄՆ
ԱՄՆ ամենահանրահայտ ու խոշոր թանգարանը։ Այն գոյատևում է շնորհիվ հովանավորների և կոլեկցիոներների նվիրատվությունների, պետական փոքր աջակցությամբ։ Այստեղ 2 մլն–ից ավելի արվեստ գործ կա։ 2013–ին կոլեկցիոներ Լեոնարդ Լաուդերը թանգարանին նվիրեց կուբիզմի 78 ստեղծագործությունից բաղկացած իր հավաքածուն, այդ թվում՝ Պիկասսոյի 33 կտավ։ Այստեղ ներկայացված են նաև Աֆրիկայի, Օվկիանիայի և Հին Արևելքի արվեստները, 40 հազ տարի առաջ ավստրալացի աբորիգենների նկարները, հին եգիպտական, աֆրիկյան, հունահռոմեկան զենքուզրահ։
5.Գուգգենհայմի թանգարան, Նյու Յորք, ԱՄՆ
Ժամանակակից արվեստների ամենաառաջատար թանգարաններից մեկը։ Ստեղծվել է մեկենաս Սողոմոն Ռոբերթ Գուգգենհայմի կողմից։ Ընդգրկում է 19–20–րդ դդ.6 հազ գլուխգործոց, որոնց թվում են նաև Վան Գոգի, Ռոտկոյի, Սեզանի, Ռուսսոյի, Դելոնեի, Միրոյի, Գոգենի, Գոնչարովի կտավները։
6. Զինապալատ, Մոսկվա, ՌԴ
Ռուսաստանի հնագույն թանգարաններից մեկը. գտնվում է Մոսկվայի պատմական կենտրոնում՝ Կրեմլում։ Այստեղ մեծաթիվ թանկարժեք ցուցանմուշներ կան մոսկովյան իշխանների և ցարերի գանձարաններից։ Զինապալատն 9 ցուցասրահ ունի, որոնցում ներկայացված են 12–20–րդ դդ. ռուսական և եվրոպական ոսկե և արծաթե իրեր, թանկարժեք քարեր ու ասեղնագործություններ, տոնական արարողությունների իրեր, սպառազինություն, կառքեր։
7. Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, ՌԴ
Հիմնադրվել է 1856–ին՝ վաճառական Պավել Տրետյակովի կողմից։ 1975–ին թանգարանում հաշվվում էր 55 հազ ցուցանմուշ։ Ներառում է 11–20–րդ դդ. ռուսական գեղանկարչական, քանդակագործական, գծանկարչական, դեկորատիվ–կիրառական արվեստների հավաքածուներ, այդ թվում՝ Ռուբլյովի, Դիոնիսիի, Ուշակովի, Պերովի, Սավիցկու, Շիշկինի, Ռեպինի, Լևիտանի, Սերովի, Կորովինի, Բենուայի, Կուպրիյանովի, Սոկոլովի ստեղծագործությունները։
8. Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
Իր պատմությունն Էրմիտաժն սկսում է ռուս կայսրուհի Եկատերինա 2–րդի արվեստի ստեղծագործությունների հավաքածուով, որը գտնվում էր Փոքր Էրմիտաժում։ Ժամանակակից Պետական Էրմիտաժը թանգարանային բարդ համալիր է։ Հիմնական ցուցանմուշները ներկայացված են 5 բաժիններում՝ Նևա գետի երկայնքով՝ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, որոնցից գլխավորը Ձմեռային պալատն է։ Ներկա դրությամբ՝ թանգարանի հավաքածուն ընդգրկում է մոտ 3 մլն արվեստի գործ՝ սկսած քարե դարից մինչև 20–րդ դարավերջ։ Այստեղ կգտնեք նաև եվրոպական գեղանկարչության մարգարիտներից՝ Լեոնարդո դա Վինչիի, Քարավաջոյի, Տիցիանի, Ռեմբրանդտի, Ռուբենսի, Վան Դեյքի, Պուսսենի կտավները։
9. Բրիտանական թանգարան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Սկզբում այս թանգարանն ընդգրկում էր Հին Հունաստանի և Հին Հռոմի անտիկ ցուցանմուշների հավաքածուները։ Սակայն հետագայում այն համալրվեց՝ ի հաշիվ ճարտարապետական կոթողների, նկարների, փորագրությունների, տարբեր դարաշրջանների մետաղադրամների ու գրքերի, որոնք աշխարհի տարբեր ծայրերից Լոնդոն էին բերել Բրիտանական կայսրության գաղութարարները։
Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են Պարթենոնի մարմարե քանդակները, որոնք Հունաստանը քանիցս փորձել է վերադարձնել, սակայն Անգլիան չի շտապում հրաժեշտ տալ անտիկ գանձերին։ Թանգարանի մարգարիտներից են նաև եգիպտական սարկոֆագներն ու մումիաների հավաքածուները, «Գուշակությունների գիրքը», Միքելանջելոյի, Ռաֆայելի դա Վինչիի, Բլեյքի ստեղծագործությունները։
10. Ազգային պատկերասրահ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Աշխարհում այցելությունների քանակով չորրորդ թանգարանն է։ Պարունակում է 13–20–րդ դդ. ավելի քան 2 հազ արևմտաեվրոպական գեղանկարչության նմուշ։ Պատկերասրահը միաժամանակ գիտական կենտրոն է, որտեղ ցուցանմուշներն ուսումնասիրվում ու վերանորոգվում են, համերգներ են անցկացվում, հայտնի արվեստագետները դասախոսություններ են կարդում։ Ընդհանուր մակերեսը 46 З96 քմ է, որը հավասար է ֆուտբոլային 6 մարզադաշտի։
11. Վատիկանի թանգարանային համալիրը
Վատիկանը պատմության ու գեղարվեստի ամենամեծ թանգարաններից մեկն է՝ շրջապատված ճարտարապետական բազմաթիվ կոթողներով։ Հինեգիպտական ցուցանմուշների կողքին կգտնեք նաև ժամանակակից ստեղծագործություններ։ Վատիկանի տարածքում մոտ 2 տասնյակ թանգարան կա, այստեղ է գտնվում Սիքստինյան հայտնի կապելլան, որտեղ, սկսած 15–րդ դարից, կոնկլավի են հավաքվում կարդինալները՝ Հռոմի նոր պապին ընտրելու համար։ Ամբողջ աշխարհում այն հայտնի է Միքելանջելոյի՝ հինկտակարանային թեմաներով արված որմնանկարներով։
Չնայած իր համեստ տարածքին՝ Վատիկանում հսկայական գանձեր կան։ Իհարկե, դարերով կուտակված հեքիաթային այդ հարստությունը տեսնելու համար օրեր են պետք։
12. Ուֆֆիցիի պատկերասրահը Ֆլորենցիայում, Իտալիա
Արևմտյան աշխարհի արվեստների այս պատկերասրահն ի հայտ է եկել պատմության ամենանշանավոր փուլերից մեկում՝ ֆլորենցիական ռենեսանսի ծաղկման շրջանում՝ էրցհերցոգ Կոզիմի 1–ին դե Մեդիչիի օրոք։ 6 հազ քմ տարածքում տեղակայված է 50 ցուցասրահ։ Այս թանգարանում է գտնվում Բոտիչելլիի կտավների՝ աշխարհում ամենատարողունակ հավաքածուն, որոնցից գլխավորներն են «Վեներայի ծնունդը» և «Գարունը»։
Իտալական կտավների ցնցող հավաքածուն ներառում է Ռաֆայելի, Տիցիանի, Քարավաջոյի ևանվանի այլ նկարիչների գործերը։
13. Պրադո, Մադրիդ, Իսպանիա
Եվրոպայի ամենահայտնի թանգարաններից մեկն է. ընդգրկում է ավելի քան 5000 գեղանկար, 2000 գրաֆիկական աշխատանք, 1000 մեդալիոն, 1000 քանդակ և 2000 դեկորատիվ արվեստի նմուշներ։ Ցուցասրահների ընդհանուր մակերեսը 58 հազ քմ է։ Այստեղ կգտնեք իսպանական, ֆլամանդական, իտալական, հոլանդական, գերմանական և բրիտանական արվեստի դպրոցների ստեղծագործություններ։ Ցուցասրահներում կարելի է տեսնել այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Գոյան, Էլ Գրեկոն, Բոտիչելլին, Վելասկեսը, Ռաֆայելը, Տիցիանը։
14. Դալիի թատրոն–թանգարանը Ֆիգերասում, Իսպանիա
Պաշտոնական բացումը եղել է 1974 թ.։ Թանգարանային համալիրի կենտրոնում քաղաքային թատրոնի հին շենքն է, որտեղ 14 տարեկանում կատալոնացի հայտնի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին առաջին անգամ ներկայացրել է իր աշխատանքները։
«Ես ուզում եմ, որ իմ թանգարանը լինի լաբիրինթոս, սյուրռեալիստական հսկայական մի շինվածք։ Այստեղ եկածները դուրս կգան այնպիսի տպավորությամբ՝ ասես թատերական երազ են տեսել»,–ասել է Դալին։
Այստեղ է գտնվում մեծ սյուրռեալիստի գործերի ամենախոշոր հավաքածուն։ Բացի գեղանկարներից՝ թանգարանում ցուցադրված են նաև քանդակներ, եռաչափ կոլաժներ, ամերիկացի դերասանուհի Մեյ Ուեսթի դեմքով սենյակը։
15.Դրեզդենյան պատկերասրահ, Գերմանիա
Հիմնադրվել է XVI դ.՝ Ֆրիդրիխ Իմաստուն արքայի օրոք։ Սակայն հանրությանը պատկերասրահի հավաքածուները հասանելի են դարձել միայն XIX դ. վերջից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ենթարկվել է ռմբակոծության, տարհանվել, որից հետո կտավների մի մասն անվերադարձ կորել է։ Այս պատկերասրահի ցուցասրահներում կարելի է տեսնել Վերածննդի դարաշրջանի վարպետների գործերը՝ Տիցիանի, Բոտիչելլիի, Ռաֆայելի, Վերոնեզեի, Քորրեջոյի։ Ոչ պակաս արժեքավոր են նաև XIV դ. հոլանդական և ֆլամանդական նկարիչների գործերը, Ռեմբրանդտի բազմաթիվ կտավները, Ռուբենսի, Վան Դեյքի, Յորդանսի, Վելասկեսի աշխատանքները։
Աշխարհի 15 ամենահարուստ թանգարանները (լուսանկարներ)
«Թանգարանային գիշերը» միջազգային ակցիա է, որի հիմնական նպատակն է ցույց տալ ժամանակակից թանգարանների ռեսուրսները, հնարավորություններն ու պոտենցյալը՝ թանգարանների և թանգարանային գործի հանրայնացման նպատակով։ Առաջին անգամ այն անցկացվել է Բեռլինում 1997թ., ավելի ուշ այդ նախաձեռնությունը որդեգրեցին նաև Ֆրանսիան ու մյուս երկրները։
Օրվա կապակցությամբ ներկայացնում ենք աշխարհի ամենահարուստ թանգարանները, որտեղ երազում է հայտնվել արվեստի ցանկացած սիրահար։
1.Լուվր, Փարիզ, Ֆրանսիա
Աշխարհի ամենահայտնի ու խոշոր թանգարաններից մեկը։ Այստեղ հարուստ պատմություն ու հսկայական հավաքածու կա՝ 300 հազ ցուցանմուշ, որոնք տեղաբաշխված են հետևյալ բաժիններում՝ Հին Արևելք, Հին Եգիպտոս, Հին Հունաստան, Հռոմ, Իսլամական արվեստ, Քանդակներ, Արվեստի իրեր, Պատկերավոր արվեստ, Գծանկարչական արվեստ։
2. Օրսե, Փարիզ, Ֆրանսիա
Օրսեն Լուվրից մի քանի քայլ է բաժանում։ Շինությունը ժամանակին երկաթգծի կայարան է եղել։ Այս թանգարանի ցուցանմուշները պատկանում են 19–րդ դ. կեսերից մինչև Առաջին աշխարհամարտն ընկած ժամանակաշրջանին։ Այստեղ է գտնվում իմպրեսիոնիստ նկարիչների կտավների ամենամեծ հավաքածուն, որոնց թվում են Մոնեի, Ռենուարի, Սեզանի, Սիսլեյի ստեղծագործությունները։
3. Ժորժ Պոմպիդուի անվան արվեստի և մշակույթի կենտրոն, Փարիզ, Ֆրանսիա
Լուվրից ու Էյֆելյան աշտարակից հետո այցելուների քանակով Ֆրանսիայի երրորդ տեսարժան վայրն է։ Ներառում է ժամանակակից արվեստների փարիզյան թանգարանը, հսկայական գրադարան, համերգասրահներ ու ցուցասրահներ։ Այստեղ է ներկայացված Եվրոպայի՝ ժամանակակից արվեստների ամենամեծ հավաքածուն՝ ավելի քան 710 հազ ստեղծագործություն, որոնց թվում են նաև Պիկասսոյի, Մոդիլյանիի, Մատիսի կտավները։
4. Մետրոպոլիտեն, Նյու Յորք, ԱՄՆ
ԱՄՆ ամենահանրահայտ ու խոշոր թանգարանը։ Այն գոյատևում է շնորհիվ հովանավորների և կոլեկցիոներների նվիրատվությունների, պետական փոքր աջակցությամբ։ Այստեղ 2 մլն–ից ավելի արվեստ գործ կա։ 2013–ին կոլեկցիոներ Լեոնարդ Լաուդերը թանգարանին նվիրեց կուբիզմի 78 ստեղծագործությունից բաղկացած իր հավաքածուն, այդ թվում՝ Պիկասսոյի 33 կտավ։ Այստեղ ներկայացված են նաև Աֆրիկայի, Օվկիանիայի և Հին Արևելքի արվեստները, 40 հազ տարի առաջ ավստրալացի աբորիգենների նկարները, հին եգիպտական, աֆրիկյան, հունահռոմեկան զենքուզրահ։
5.Գուգգենհայմի թանգարան, Նյու Յորք, ԱՄՆ
Ժամանակակից արվեստների ամենաառաջատար թանգարաններից մեկը։ Ստեղծվել է մեկենաս Սողոմոն Ռոբերթ Գուգգենհայմի կողմից։ Ընդգրկում է 19–20–րդ դդ. 6 հազ գլուխգործոց, որոնց թվում են նաև Վան Գոգի, Ռոտկոյի, Սեզանի, Ռուսսոյի, Դելոնեի, Միրոյի, Գոգենի, Գոնչարովի կտավները։
6. Զինապալատ, Մոսկվա, ՌԴ
Ռուսաստանի հնագույն թանգարաններից մեկը. գտնվում է Մոսկվայի պատմական կենտրոնում՝ Կրեմլում։ Այստեղ մեծաթիվ թանկարժեք ցուցանմուշներ կան մոսկովյան իշխանների և ցարերի գանձարաններից։ Զինապալատն 9 ցուցասրահ ունի, որոնցում ներկայացված են 12–20–րդ դդ. ռուսական և եվրոպական ոսկե և արծաթե իրեր, թանկարժեք քարեր ու ասեղնագործություններ, տոնական արարողությունների իրեր, սպառազինություն, կառքեր։
7. Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, ՌԴ
Հիմնադրվել է 1856–ին՝ վաճառական Պավել Տրետյակովի կողմից։ 1975–ին թանգարանում հաշվվում էր 55 հազ ցուցանմուշ։ Ներառում է 11–20–րդ դդ. ռուսական գեղանկարչական, քանդակագործական, գծանկարչական, դեկորատիվ–կիրառական արվեստների հավաքածուներ, այդ թվում՝ Ռուբլյովի, Դիոնիսիի, Ուշակովի, Պերովի, Սավիցկու, Շիշկինի, Ռեպինի, Լևիտանի, Սերովի, Կորովինի, Բենուայի, Կուպրիյանովի, Սոկոլովի ստեղծագործությունները։
8. Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
Իր պատմությունն Էրմիտաժն սկսում է ռուս կայսրուհի Եկատերինա 2–րդի արվեստի ստեղծագործությունների հավաքածուով, որը գտնվում էր Փոքր Էրմիտաժում։ Ժամանակակից Պետական Էրմիտաժը թանգարանային բարդ համալիր է։ Հիմնական ցուցանմուշները ներկայացված են 5 բաժիններում՝ Նևա գետի երկայնքով՝ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, որոնցից գլխավորը Ձմեռային պալատն է։ Ներկա դրությամբ՝ թանգարանի հավաքածուն ընդգրկում է մոտ 3 մլն արվեստի գործ՝ սկսած քարե դարից մինչև 20–րդ դարավերջ։ Այստեղ կգտնեք նաև եվրոպական գեղանկարչության մարգարիտներից՝ Լեոնարդո դա Վինչիի, Քարավաջոյի, Տիցիանի, Ռեմբրանդտի, Ռուբենսի, Վան Դեյքի, Պուսսենի կտավները։
9. Բրիտանական թանգարան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Սկզբում այս թանգարանն ընդգրկում էր Հին Հունաստանի և Հին Հռոմի անտիկ ցուցանմուշների հավաքածուները։ Սակայն հետագայում այն համալրվեց՝ ի հաշիվ ճարտարապետական կոթողների, նկարների, փորագրությունների, տարբեր դարաշրջանների մետաղադրամների ու գրքերի, որոնք աշխարհի տարբեր ծայրերից Լոնդոն էին բերել Բրիտանական կայսրության գաղութարարները։
Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են Պարթենոնի մարմարե քանդակները, որոնք Հունաստանը քանիցս փորձել է վերադարձնել, սակայն Անգլիան չի շտապում հրաժեշտ տալ անտիկ գանձերին։ Թանգարանի մարգարիտներից են նաև եգիպտական սարկոֆագներն ու մումիաների հավաքածուները, «Գուշակությունների գիրքը», Միքելանջելոյի, Ռաֆայելի դա Վինչիի, Բլեյքի ստեղծագործությունները։
10. Ազգային պատկերասրահ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Աշխարհում այցելությունների քանակով չորրորդ թանգարանն է։ Պարունակում է 13–20–րդ դդ. ավելի քան 2 հազ արևմտաեվրոպական գեղանկարչության նմուշ։ Պատկերասրահը միաժամանակ գիտական կենտրոն է, որտեղ ցուցանմուշներն ուսումնասիրվում ու վերանորոգվում են, համերգներ են անցկացվում, հայտնի արվեստագետները դասախոսություններ են կարդում։ Ընդհանուր մակերեսը 46 З96 քմ է, որը հավասար է ֆուտբոլային 6 մարզադաշտի։
11. Վատիկանի թանգարանային համալիրը
Վատիկանը պատմության ու գեղարվեստի ամենամեծ թանգարաններից մեկն է՝ շրջապատված ճարտարապետական բազմաթիվ կոթողներով։ Հինեգիպտական ցուցանմուշների կողքին կգտնեք նաև ժամանակակից ստեղծագործություններ։ Վատիկանի տարածքում մոտ 2 տասնյակ թանգարան կա, այստեղ է գտնվում Սիքստինյան հայտնի կապելլան, որտեղ, սկսած 15–րդ դարից, կոնկլավի են հավաքվում կարդինալները՝ Հռոմի նոր պապին ընտրելու համար։ Ամբողջ աշխարհում այն հայտնի է Միքելանջելոյի՝ հինկտակարանային թեմաներով արված որմնանկարներով։
Չնայած իր համեստ տարածքին՝ Վատիկանում հսկայական գանձեր կան։ Իհարկե, դարերով կուտակված հեքիաթային այդ հարստությունը տեսնելու համար օրեր են պետք։
12. Ուֆֆիցիի պատկերասրահը Ֆլորենցիայում, Իտալիա
Արևմտյան աշխարհի արվեստների այս պատկերասրահն ի հայտ է եկել պատմության ամենանշանավոր փուլերից մեկում՝ ֆլորենցիական ռենեսանսի ծաղկման շրջանում՝ էրցհերցոգ Կոզիմի 1–ին դե Մեդիչիի օրոք։ 6 հազ քմ տարածքում տեղակայված է 50 ցուցասրահ։ Այս թանգարանում է գտնվում Բոտիչելլիի կտավների՝ աշխարհում ամենատարողունակ հավաքածուն, որոնցից գլխավորներն են «Վեներայի ծնունդը» և «Գարունը»։
Իտալական կտավների ցնցող հավաքածուն ներառում է Ռաֆայելի, Տիցիանի, Քարավաջոյի և անվանի այլ նկարիչների գործերը։
13. Պրադո, Մադրիդ, Իսպանիա
Եվրոպայի ամենահայտնի թանգարաններից մեկն է. ընդգրկում է ավելի քան 5000 գեղանկար, 2000 գրաֆիկական աշխատանք, 1000 մեդալիոն, 1000 քանդակ և 2000 դեկորատիվ արվեստի նմուշներ։ Ցուցասրահների ընդհանուր մակերեսը 58 հազ քմ է։ Այստեղ կգտնեք իսպանական, ֆլամանդական, իտալական, հոլանդական, գերմանական և բրիտանական արվեստի դպրոցների ստեղծագործություններ։ Ցուցասրահներում կարելի է տեսնել այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Գոյան, Էլ Գրեկոն, Բոտիչելլին, Վելասկեսը, Ռաֆայելը, Տիցիանը։
14. Դալիի թատրոն–թանգարանը Ֆիգերասում, Իսպանիա
Պաշտոնական բացումը եղել է 1974 թ.։ Թանգարանային համալիրի կենտրոնում քաղաքային թատրոնի հին շենքն է, որտեղ 14 տարեկանում կատալոնացի հայտնի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալին առաջին անգամ ներկայացրել է իր աշխատանքները։
«Ես ուզում եմ, որ իմ թանգարանը լինի լաբիրինթոս, սյուրռեալիստական հսկայական մի շինվածք։ Այստեղ եկածները դուրս կգան այնպիսի տպավորությամբ՝ ասես թատերական երազ են տեսել»,–ասել է Դալին։
Այստեղ է գտնվում մեծ սյուրռեալիստի գործերի ամենախոշոր հավաքածուն։ Բացի գեղանկարներից՝ թանգարանում ցուցադրված են նաև քանդակներ, եռաչափ կոլաժներ, ամերիկացի դերասանուհի Մեյ Ուեսթի դեմքով սենյակը։
15. Դրեզդենյան պատկերասրահ, Գերմանիա

7or.am