Լրահոս

02.11.2009 12:17

Աննա Հակոբյան. «Ծիծաղելի կլինի մեր դատարաններից արդարություն սպասելը»

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանի դատավարության շարունակությունն է։

-Ի՞նչ ակնկալիք պետք է ունենանք դատավարությունից։ Ծիծաղելի կլինի մեր դատարաններից արդարություն սպասելը,-«7օր»-ի հետ զրույցում ասել է  Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Հակոբյանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատավարության ընթացքում լսել էին հոկտեմբերի 23-ի գործով երկու վկաների։ Մյուս վկաները, սակայն, առանց անձնագրի էին ներկայացել, այդ պատճառով էլ դատը հետաձգվել էր։-

Ենթադրվում է, որ այս անգամ կլսեն մյուս վկաներին,-ասել է Աննա Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։