Տնտեսական

16.05.2015 13:16


Խոհարար. «Շաուրման հակասնունդ է, բովանդակությունն էլ՝ անընդունելի»

Խոհարար. «Շաուրման հակասնունդ է, բովանդակությունն էլ՝ անընդունելի»

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ շաուրման հակասնունդ է, բովանդակությունն էլ՝ անընդունելի։

Որքան պետք է արժանապատվությունից զուրկ լինենք, որ թուրքական ծագում ունեցող այդ հակասնունդն ամեն օր ուտենք։ Վաճառողներն էլ շատ փող են ուզում աշխատել, գումար աշխատելու մոլուցքի պատճառով էլ ազգը ծերանում է ու ոչնչանում։ Սննդի սխալ քաղաքականությունն էլ է ոչնչացնող զենքի տեսակ,-ասել է Ս. Մամուլյանը:

Նա զգուշացրել է, որ արագ սնունդը բավականին վտանգավոր է մարդու օրգանիզմի համար.

–Դրանով ոչ թե հագեցնում, այլ բթացնում ենք քաղցը, ինչը սարսափելի ազդեցություն է թողնում: Անընդունելի է օրգանիզմին այդպիսի փորձությունների ենթարկելը,-հավելել է նա՝ ընդծելով, որ օրգանիզմին պետք է պատրաստել սնունդ ընդունելուց 15-20 րոպե առաջ՝ ջուր կամ թան խմելով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը