ՌԴ Բառնաուլի կենդանաբանական այգում ուշագրավ փորձ են պատրաստվում իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», այգու վագրերին բարձեր և նոր սնունդ կբաժանեն՝ կենդանիների հոգեբանական վիճակը բարելավելու նպատակով։
«Նմանատիպ փորձ երբեք չի իրականացվել աշխարհի ոչ մի կենդանաբանական այգում: Ամեն ժամ մենք պատրաստվում ենք հետաքրքրել կենդանիներին որևէ նոր բանով: Օրինակ՝ նրանց նոր սննդատեսակներ կառաջարկենք, որոնք ստանալու համար կենդանիներին անհրաժեշտ կլինի գտնել և դուրս բերել դրանք հատուկ պատրաստված սարքերից: Իսկ վերջին ժամվա ընթացքում պատրաստվում ենք խոշոր կատվատեսակներին փետուրով բարձեր բաժանել», - հայտնել են Ալթայի պետական համալսարանի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ փորձի մասնակիցներն են վագրերը, առյուծները, ընձառյուծներն ու լուսանները:
ՌԴ կենդանաբանական այգու վագրերին փետուրե բարձեր կտան

7or.am