Աշխարհ

16.05.2015 09:42


Ցանցահենները գրոհել են Բունդեսթագը

Ցանցահենները գրոհել են Բունդեսթագը

Անհայտ ցանցահենները կիբերհարձակում են իրականացրել գերմանական Բունդեսթագի ներքին ցանցում։ Այդ մասին, «Վեստի»–ի տեղեկացմամբ, հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Էռնսթ Հեբեքերը։

«Շպիգել օնլայն» պարբերականի փոխանցմամբ՝ Բունդեսթագի ներքին ցանց թափանցելու փորձերը սկսվել են դեռ օրեր առաջ։ Մասնավորապես, ցանցահենները փորձել են գողանալ սերվերների և կոշտ սկավառակի տվյալները։ Հաջողվել է դա նրանց, թե ոչ՝ չի նշվում։ Կառավարության կայքն աշխատում է առանց խափանումների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը