Աշխարհ

16.05.2015 07:40


Ջոխար Ցարնաևը մահապատժի է դատապարտվել

Ջոխար Ցարնաևը մահապատժի է դատապարտվել

15 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո դատարանը կայացրել է Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն իրականացրած Ջոխար Ցարնաևի նկատմամբ վճիռը։

Դատարանը 22–ամյա Ցարնաևին ճանաչել է մեղավոր և դատապարտել մահապատժի։

Հիշեցնենք, որ այդ ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլին։ Սպորտային տոնակատարության ժամանակ երկու ինքնաշեն պայթուցիկ սարք էր գործի դրվել։ Զոհվել էր 3, վիրավորվել՝ մարաթոնի 264 մասնակից։

Ջոխար Ցարնաևը ձերբակալվել էր ապրիլի 20-ին՝ Բոսթոնի արվարձաններից մեկում։ Ահաբեկչության մյուս կասկածյալը՝ Ջոխարի ավագ եղբայրը, ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ մահացել էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը