Աշխարհ

16.05.2015 00:00


Յոկո Օնոն և Հիլարի Քլինթոնն ինտիմ կապի մեջ են եղել

Յոկո Օնոն և Հիլարի Քլինթոնն ինտիմ կապի մեջ են եղել

Նկարչուհի, «The Beatles» լեգենդար խմբի հիմնադիր Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն անսպասելի խոստովանություն է արել։ Ինչպես հայտնում է «WorldNewsDailyReport»–ը, նկարչուհին անկեղծացել է, որ ժամանակին ավելի քան մտերիմ հարաբերություններ է ունեցել այժմ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ։

Ինտիմ կապի մեջ Յոկո Օնոն և Հիլարի Քլինթոնը եղել են 70-ական թվականներին։

Այս հայտարարությունը Օնոն արել է Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստների թանգարանում կայացած ցուցահանդեսի ժամանակ։

«Մենք կարճատև սիրավեպ ենք ունեցել այն ժամանակ, երբ ես ապրում էի Ջոնի հետ՝ Մանհեթենում, իսկ Հիլարին սովորում էր համալսարանում։ Բայց հետո մենք բաժանվեցինք»,–հայտարարել է Յոկո Օնոն։

Ինչպես նկարչուհին է ենթադրում, նախագահի պաշտոնում Քլինթոնի ընտրվելը հսկայական քայլ կլինի սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում։

Մասնագետներն էլ այս հայտարարությունը գնահատում են նախագահական ընտրարշավում Քլինթոնի համար լուրջ խոչընդոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը