Լրահոս

16.05.2015 01:02


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում`
Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-20-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 16-ին էապես չի փոխվի, 17-19-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում՝

Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-20-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.50C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.30C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.30C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը