Ավարտվել է Կուրթան գյուղի 18-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքով հարուցված քր. գործով նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է 18-ամյա Հ.Առաքելյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, 2015 թվականի հունվարի 17-ին՝ Դ.Ներկարարյանը, նախապես իր հետ վերցնելով սառը զենքերի շարքին դասվող որսորդական դանակ, իր դասընկերոջ և նրա ընկերների հետ հյուրընկալվել է համագյուղացիներից մեկի տանը՝ մասնակցելով ճաշկերույթի, որի ընթացքում օղի են օգտագործել:
Քննությամբ պարզվել է, որ ճաշկերույթի մասնակիցներից մեկը և Դ.Ներկարարյանը «Ջնաղ քաշելով» 10 շիշ գարեջրի շուրջ գրազ են եկել, վերջինս պարտվել է: Հաղթողը հետաքրքրվել է, թե երբ է նա գնելու գրազով տանուլ տված գարեջուրը, ինչին վերջինս առարկել է: Այդ կապակցությամբ Դ.Ներկարարյանի և ճաշկերույթի մեկ այլ մասնակցի միջև վիճաբանություն է առաջացել:
Այնուհետև պարզաբանումը շարունակելու նպատակով հեռացել են գյուղի ծայրամասում գտնվող «Զավոդի տարածք» կոչվող տեղանք: Քննության տվյալներով՝ Դ.Ներկարարյանը, գոտկատեղից հանելով որսորդական դանակը, մեկ անգամ հարվածել է իրեն ընդառաջ եկած դասընկերոջ կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի շրջանին` դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի, 12-րդ կողոսկրի մասնահատումի, ձախակողմյան պնևմոթորաքսի ձևով:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Դ.Ներկարարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 4-րդ մասերով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին