Լրահոս

15.05.2015 16:39


Լյուքսեմբուրգի վարչապետն ամուսնացել է բելգիացի ճարտարապետի հետ

Լյուքսեմբուրգի վարչապետն ամուսնացել է բելգիացի ճարտարապետի հետ

Այսօր Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունում կայացել է համասեռականների «ամենասպասված» հարսանիքը: Եվրոպական լրատվամիջոցներն այն նաև քաղաքական իրադարձություն են որակել, քանի որ ամուսնացել են Մեծ դքսության վարչապետ Քսավյե Բեթթելը և հայտնի բելգիացի ճարտարապետ Գոթյե Դեսթնեն:

«Ֆրանս պրեսս» գործակալությունը հայտնում է, որ զույգը շքեղ արարողություն չի անցկացրել, պսակադրությունն էլ փակ է եղել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Պսակադրությունից հետո, սակայն, տեղի է ունեցել բանկետ, որին մասնակցել է 600 հյուր, այդ թվում՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

Նշենք, որ Բեթթելը Եվրամիության առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով միասեռական ամուսնություն է կնքել: Քսավյե Բեթթելն ու ճարտարապետ Դեսթնեն միասին են ապրում 2010 թվականից: Բեթթելը Լյուքսեմբուրգի վարչապետ էր դարձել 2013 թվականին և անմիջապես հայտարարել, որ միասեռականների ամուսնության օրինականացումն «առաջիկա ժամանակների» խնդիր է: Արդյունքում՝ այդպես էլ եղավ:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը