Լուռու մարզում 29-ամյա կնոջ համացանցային ծանոթը ոգելից խմիչք օգտագործած վիճակում հյուրընկալվել է նրան, խաբեությամբ հափշտակել է նրա գույքն, ապա բռնաբարել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կնոջ 33-ամյա ծանոթը, ով Արտաշատ քաղաքի բնակիչ է, հյուրընկալվել է նրան, հափշտակել կնոջը պատկանող էլեկտրական սղոցը, էլեկտրական շաղափը, բջջային հեռախոսը` տուփով, ոսկյա 1 զույգ ականջօղ և ոսկյա կուլոն:
Սակայն հանցագործությունը միայն գողությամբ չի ավարտվել. տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բռնաբարել է իրեն հյուրընկալած կնոջը:
Գողություն, որն ուղեկցվել է բռնաբարությամբ