Լրահոս

02.11.2009 11:05

Սիմոն Կամսարական. «…պատրաստվում եմ նաև Վազգեն Մանուկյանին քրեական պատասխանատվության ենթարկել ստանձնած պարտավորություններն ի շահ անձնական խնդիրների, նպատակների օգտագործելու համար»

Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն, Հանրային խորհրդի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Սիմոն Կամսարականը  «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հանրային խորհրդի կեցվածքը չի կարող գնահատել, որովհետև Հանրային խորհրդի նախագահի ներկայացրած տեսակետը չի համապատասխանում  իրականությանը։

-Կոնկրետ մեր՝ Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի ժողովի ժամանակ  ոչ ոք կողմ չի արտահայտվել այդ ձևով արձանագրությունների ընդունմանը, բայց ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ հաշվետվություն ներկայացնելիս Վազգեն Մանուկյանն ասել է, թե բոլոր հանձնաժողովներն, ըստ էության, կողմ են։ Դա արդեն հակասում է իրականությանը։ Մյուս հանձնաժողովներում ինչ է եղել, ես կոնկրետ  չեմ կարող ասել, բայց եթե մի հանձնաժողովն էլ, այն էլ՝ Պաշտպանության և ազգային անվտանգության, կողմ չէ, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է ասել, որ Հանրային խորհուրդը կողմ է,-ասել է նա։

Այն հարցին, թե այդ դեպքում ինչու է նա շարունակում մնալ Հանրային խորհրդում, նա պատասխանել է, թե դա նույնն է, եթե հարցնեն, թե ինչու եք շարունակում մնալ երկրում, եթե քո երկրի իշխանությունները կամ կառույցները հակապետական օրենքներ և գործողություններ են անում։

-Հանրային խորհուրդն ունի իր կանոնադրական նորմերը, և  չպետք է թույլ տալ այն ի չարս օգտագործել։ Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված Նալբանդյանի դատը սկսելուն զուգահեռ պատրաստվում եմ նաև Վազգեն Մանուկյանին քրեական պատասխանատվության ենթարկել ստանձնած պարտավորությունները (այն էլ՝ կամավոր) ի շահ անձնական խնդիրների, նպատակների օգտագործելու համար,-ասել է Սիմոն Կամսարականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։