Բաքվի Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնի 6 բռնցքամարտիկ
Հայաստանը Բաքվի առաջին Եվրոպական խաղերին կներկայանա 6 բռնցքամարտիկով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ով էլ կմեկնի մարզիկների հետ` որպես թիմի մարզիչ:
Բաքվի խաղերին կմասնակցեն Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ):
«Այս որոշումը կայացրել ենք ֆեդերացիայի նախագահի հետ: Բոլոր ծնողները տվել են իրենց համաձայնությունը, բոլոր մարզիկները ցանկություն են հայտնել մեկնելու այդ մրցումներին»,-ասաց Աղամալյանը:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։