Լրահոս

15.05.2015 19:35


Հայաստանի երկաթուղու թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր-2015» ակցիային

Հայաստանի երկաթուղու թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր-2015» ակցիային

Հայաստանի երկաթուղու թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր - 2015» ակցիային, որն այս տարի կանցկացվի մայիսի 16-ին: Այդ օրը թանգարանը, որը գտնվում է «Երևան» երկաթուղային կայարանում, կաշխատի մինչև ուշ գիշեր:

Մուտքը, ինչպես և սովորական օրերին, կլինի ազատ:

Հայաստանի երկաթուղու թանգարանը բացվել է 2009 թվականի հուլիսի 31-ին: Այստեղ ներկայացված է Հայաստանի երկաթուղու հարուստ պատմությունը, որը սկիզբ է առնում 1895 թվականի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշում էր ընդունել Թիֆլիս–Ալեքսանդրապոլ (այժմ–Գյումրի)–Կարս երկաթուղու կառուցման մասին:

Թանգարանում ներկայացված են հայկական երկաթուղային տրանսպորտի զարգացման տարբեր փուլերն արտացոլող էքսպոնատներ, մասնավորապես Հայաստանում երկաթուղու կառուցման վերաբերյալ պատմական փաստաթղթերի պատճեններ, հին գնացքների լուսանկարներ, հին և ժամանակակից գնացքների մակետներ, երկաթուղային տեխնիկա:

Այստեղ կարելի է գտնել նաև տեղեկատվություն Հայաստանի երկաթուղու զարգազման ներկա փուլի մասին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի, նոր նախագծերի և ծրագրերի մասին տեղեկանքներ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը