Լրահոս

15.05.2015 18:06


«Ինչ են պատմում հրաբուխները…» խորագրով միջոցառում

«Ինչ են պատմում հրաբուխները…» խորագրով միջոցառում

Մայիսի 16-ին մեկնարկում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագիրը, որն ամեն տարիանց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում: Ծրագրին այս տարի մասնակցում են Հայաստանի եւ Արցախի 111 թանգարաններ: «Թանգարանների գիշեր» ծրագրիշրջանակներում ՀՀ ԳԱԱ Երկրանաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում (Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա) մայիսի 16-ին` ժամը 18:00-ին, տեղի կունենա «Ինչ են պատմում հրաբուխները…» խորագրով միջոցառումը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն զեկուցումներ «Օբսիդիանների օգտագործումը նախապատմական ժամանակաշրջանում», «Օբսիդիանների կիրառությունը արդի ժամանակաշրջանում», «ՀՀ Օբսիդիանները, տարատեսակներն եւ հանքավայրերը», «Օբսիդիանը քարանձավային մարդու ձեռքում», «Օբսիդիանների անցած ճանապարհը» թեմաներով, կհնչեն Վահան Արծրունու երաժշտական կատարումները, կներկայացվի պատմական Հայաստանի տարազներով տիկնիկների ցուցադրություն:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը