Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը և նրա ընկերուհի Էմբեր Հերդն այսօր կլքեն Ավստրալիան՝ զույգին պատկանող շներին փրկելու համար: Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, Ավստրալիայի իշխանությունները հրահանգել են «Կարիբյան ծովի ծովահենները» կինոնկարի 5-րդ մասում նկարահանվող դերասան Դեփին հետ ուղարկել երկիր ապօրինի կերպով բերված շներին:
Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բարնաբի Ջոյսը մեղադրել է դերասանին մաքսանենգության մեջ, քանի որ Դեփը, խախտելով օրենքը, անձնական ինքնաթիռով երկիր է բերել Բու և Պիստոլ շներին: Նախարարի հրահանգով՝ մինչև շաբաթ օրը դերասանը պետք է դուրս հանի շներին երկրից, այլապես կքնեցնեն նրանց:
Իսկ մինչ այդ նախաձեռնող խմբերը սոցիալական ցանցերի միջոցով կոչ են անում Ավստրալիայի իշխանություններին թույլատրել դերասանին՝ թողնել շներին երկրում: Մասնավորապես, համապատասխան խնդրագիրը հայտնվել է «change.org» կայքում, իսկ «Թվիթթեր» միկրոբլոգում լայնորեն տարածվում է #WarOnTerrier հեշթեգը:
Ջոնի Դեփն Ավստրալիայից կհեռանա իր շների պատճառով
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը և նրա ընկերուհի Էմբեր Հերդն այսօր կլքեն Ավստրալիան՝ զույգին պատկանող շներին փրկելու համար:
Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, Ավստրալիայի իշխանությունները հրահանգել են «Կարիբյան ծովի ծովահենները» կինոնկարի 5-րդ մասում նկարահանվող դերասան Դեփին հետ ուղարկել երկիր ապօրինի կերպով բերված շներին:

7or.am