Հյուսիսային պողոտայում անցորդները ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտության կենթարկվեն
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբը` ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ, 2015թ.-ի մայիսի 17-ին ժամը 16:00-21:00-ը Հյուսիսային պողոտայի տարածքում կանցկացնի միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվան: Միջոցառման նպատակն է հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու քաջալերումը, նաև հետազոտության հետ կապված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:
Անցորդներին հնարավորություն կտրվի անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն արագ թեստավորման մեթոդով և ընդամենը 15-20 րոպեի ընթացքում ստանալու հետազոտության պատասխանը: Բոլոր հետազոտվել ցանկացողներին կտրամադրվի խորհրդատվություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները:
Նախատեսվում է նաև միջոցառման ընթացքում նշված տարածքում տեղադրել էկրան, որի վրա կցուցադրվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը խրախուսող սոցիալական գովազդներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող ուղերձներով ցուցանակներ: Անցորդներին նաև կառաջարկվի նկարվել` ձեռքի վրա տպված կարմիր ժապավենով, ինչը կխորհրդանշի համաճարակի դեմ պայքարին միանալը: Նկարներով կկազմվի կոլաժ` խորհրդանշական «Քվիլթ», որը ևս կցուցադրվի էկրանին:
Միջոցառումը կավարտվի մոմավառությամբ: Կվառվեն մոմեր, որոնք դասավորված կլինեն գետնին «443» թվի տեսքով` խորհրդանշելով Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան դեպքերի թիվը:

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբ