ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը հրաժարվել է նախագահական ընտրություններին իր մասնակցությունից
«Associated Press»–ի տեղեկացմամբ՝ ՄԱԿ–ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին։
«Ես հավատում եմ, որ կարող եմ ավելի մեծ ներդրում ունենալ մեր ապագայում՝ շարունակելով ռեյգանյան արտաքին քաղաքականությունը, որի հիմնաքարն ուժի միջոցով խաղաղության հաստատումն է»,–հայտարարել է Բոլթոնը։ Վերջինը նշել է, որ իր նախընտրական արշավն «անիրագործելի էր»՝ հավելելով, որ իրեն ռեալիստ է համարում։
Նշենք՝ Ջոն Բոլթոնն աշխատել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշ ավագի և Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմերում։
Նա հայտնի է իբրև արտաքին քաղաքականության կոշտ գծի հետևորդ, այդ թվում՝ ՌԴ–ի նկատմամբ։

7or.am