Աշխարհ

15.05.2015 09:41


Ամերիկացին անօդաչու է ուղարկել Սպիտակ տուն

Ամերիկացին անօդաչու է ուղարկել Սպիտակ տուն

ԱՄՆ–ում ձերբակալվել է դեպի Սպիտակ տուն անօդաչու թռչող սարք ուղղող տղամարդը։ Ամերիկյան առաջնորդի նստավայրից հյուսիս ընկած պուրակը շրջապատված է, միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ անհայտ անձը ձերբակալվել է ԱՄՆ գաղտնի ծառայության կողմից, որն ապահովվում է երկրի առաջին դեմքերի անվտանգությունը։ Նշվում է, որ կատարվածի պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը չի եղել։ Ներկայումս նա Մերիլենդում է՝ Քեմփ–Դևիդ քաղաքամերձ նստավայրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը