«Նաիրիտի» աշխատակիցները շարունակում են նստացույցը (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ կառավարության շենքի դիմաց շարունակվում է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ նախօրեին սկսած նստացույցը։
Նաիրիտցիների հետ զրույցից տեղեկացանք, որ ցուցարարներին է միացել նաև գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ Նստացույց անողների համար գիշերը սնունդ են բերել։ Կառավարությունից որևէ մեկը չի մոտեցել նրանց. փոխարենը՝ արտասահմանցի մի շարք լրագրողներ են եղել։
Հիշեցնենք՝ վեց ամսվա բողոքի ապարդյուն ակցիաներից հետո ցուցարարները որոշեցին այդկերպ լսելի դարձնել իրենց ձայնը՝ հավատ չընծայելով նույնատիպ խոստումների։ Գործարանն աշխատողներին պարտք է շուրջ երկու տարվա աշխատավարձ, որը կազմում է 5,7 մլրդ դրամ։

7or.am
Լուսանկարները՝ Ռազմիկ Զաքարյանի