Լրահոս

14.05.2015 22:18


Հարուցվել է քր.գործ՝ գազալցակայանում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի դեպքի առթիվ (տեսանյութ)

Հարուցվել է քր.գործ՝ գազալցակայանում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի դեպքի առթիվ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1 հասցեում գործող գազալցակայանում ավտոմեքենայի լիցքավորման ընթացքում գազաբալոնի պայթյունի դեպքի առթիվ։

2015 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1 հասցեում գործող, «Արտաշես Մկրտչյան» ԱՁ-ին պատկանող գազալցակայանում Ն.Հարությունյանի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ընթացքում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն, ինչի հետևանքով լիցքավորող Ռոման Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է:

Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157- րդ հոդվածի 2-րդ մասով՝ տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն առաջացրել է տուժողի մահը։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը