Լրահոս

14.05.2015 21:53


Քարաթափում Սևան-Դիլիջան ավտոճանապարհին

Քարաթափում Սևան-Դիլիջան ավտոճանապարհին

Մայիսի 14-ին, ժամը 06.20-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձնելով միակողմանի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները նշված ճանապարհահատվածում իրականացրել են մաքրման աշխատանքներ (հեռացրել են մանր քարերը), տարածքը սահմանազատել անվտանգության ժապավենով:

Ժամը 18.35-ին «Դիլիջանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, հեռացրել են քարերը (մոտ 10 խմ, 40 քմ)` դարձնելով ճանապարհահատվածը ամբողջովին երթևեկելի:

Այս խորագրի վերջին նյութերը