Աշխարհ

14.05.2015 21:15


8 օր թաղված նորածինը ողջ է մնացել (լուսանկար)

8 օր թաղված նորածինը ողջ է մնացել (լուսանկար)

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Չինաստանում։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ Գուանսի շրջանի գերեզմանատան աշխատակցուհին գետնի տակից երեխայի լաց է լսել։ Պարզվել է՝ 5 սմ հաստությամբ հողաշերտի տակ՝ ստվարաթղթե տուփում, կենդանի նորածին կա, որը հրաշքով է ողջ մնացել։

Ինչպես գրում է «China Topix»–ը, փոքրիկը գերեզմանոցում 8 օր է անցկացրել, և ողջ է մնացել միայն շնորհիվ խոնավության, որը թափանցել է նրա ստվարաթղթե դագաղից։

Վախեցած կնոջ կանչով ժամանած ոստիկանությունը կարողացել է գտնել երեխայի ծնողներին։ Պարզվել է, որ վերջիններն աղքատ գյուղատնտեսներ են, սակայն խոստովանել են, որ երեխայից հրաժարվել են ոչ չքավորության պատճառով. փոքրիկը նապաստակի շրթունքով է ծնվել։

«Դա շատ վատ նշան է»,–ասել է հայրը։ Նա պատմել է, որ կնոջ հետ երեխային տարել են գերեզմանոց, որտեղ երեխան երկու օր միայնակ է մնացել, այնուհետև եկել են նրանց հարազատները, և կարծելով, որ երեխան մահացել է՝ թաղել են նրան։

Ներկայումս փոքրիկը բուժվում է տեղի կլինիկաներից մեկում. նրա վիճակը կայուն է գնահատվել։ Թե ինչ պատիժ է սպասվում ծնողներին, չի նշվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը