Չինաստանի ոստիկանությունը կանգնեցրել է 50 ուղևոր տանող Մինիվենը (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Չինաստանի Գույան քաղաքում: Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, հերթական ստուգայցի ժամանակ ոստիկանությունը պատահաբար 6-տեղանոց միկրոավտոբուս է կանգնեցրել, որը բառացիորեն լցոնված է եղել ուղևորներով: Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ միկրոավտոբուսում 50 մարդ է եղել, այդ թվում՝ վարորդը:
Տեղական հեռուստաալիքի կողմից հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատողները զարմացած հաշվում մեքենայի միջից դուրս եկող ուղևորներին: Պարզվել է, որ վերջիններն աշխատում են մոտակայքում գտնվող շինությունում, և, ամենայն հավանականությամբ, վախենում էին ուշանալ աշխատանքից: Արդյունքում՝ ոստիկանության աշխատողները բոլոր ուղևորներին նստեցրել են այլ ավտոբուսներ, իսկ միկրոավտոբուսի վարորդին տուգանք են նշանակել։

7or.am