Աշխարհ

14.05.2015 21:29


Կենդանակերպի նշաններն իսկապես կապված են մարդկային բնավորության հետ

Կենդանակերպի նշաններն իսկապես կապված են մարդկային բնավորության հետ

Ամերիկացի հոգեբանը հայտարարել է, որ կենդանակերպի նշաններն իսկապես կապված են բնավորության գծերի հետ, որից էլ եզրակացրել է՝ մարդու ծննդյան սեզոնն ու ժամանակն ուղիղ կապ ունեն նրա բնավորության գծերի հետ: Այս մասին ասվում է «Comprehensive Psychology» ամսագրում հրապարակված հոդվածում։

«Հոգեբանները հաճախ ուզում են ցրել այն օրինաչափությունները, որոնց մասին խոսում են աստղագետները, սակայն սեզոնային ազդեցությունները կարծես թե գոյություն ունեն, որոնք բացատրության կարիք ունեն։ Ես չեմ պնդում, որ մարդու բնավորության գծերը կապված են երկնային մարմինների հետ: Ես պարզապես կարծում եմ, որ կենդանակերպի նշանները սովորական մարդկանց համար շատ հարմար են այդ օրինաչափությունները հիշելու համար», - հայտարարել է հետազոտությունների հեղինակ Մարկ Համիլթոնը:

Վերջինը նման եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով շոու–բիզնեսի, գիտության, քաղաքականության և գրականության ոլորտի 300 ներկայացուցիչների բնավորության գծերը։

Պարզվել է՝ ուսումնասիրվածների մեծ մասը ծնվել է, այսպես կոչված, «թաց» ամիսներին՝ աստղագիտական օրացույցով՝ դեկտեմբերից մարտ ընկած հատվածում, որոնք համապատասխանում են կենդանակերպի՝ համառությամբ ու էքստրավերտությամբ բնորոշվող նշաններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը