ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 14-ին գումարած նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտահերթ ընտրության համար ձեւավորված թվով 26 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 12-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 9-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 2-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 1-ական,
ԿԸՀ–ն պաշտոններ է բաշխել

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 1-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 1-ական: